Հետևեք մեզ։

Դաժան ծեծի է ենթարկվել Ավանի նախկին փոխթաղապետը, նրա մայրը և անչափահաս զավակները․ Oragir.news

15:47, 11 հոկտեմբեր 2024
Դաժան ծեծի է ենթարկվել Ավանի նախկին փոխթաղապետը, նրա մայրը և անչափահաս զավակները․ Oragir.news

Oragir. news-ի տեղեկություններով` օրեր առաջ փորձել են առևանգել Ավան վարչական շրջանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանին։

Պողոսյանին փորձել են ուժով նստեցնել ավտոմեքենան, որը նրանց չի հաջողվել, և խուլիգանություն կատարող անձինք նախկին փոխթաղապետին ծեծի են ենթարկել, այնուհետև ծեծել են նրա տարեց մորն ու ընտանիքի անդամներին, ինչպես նաև անչափահաս երեխաներին։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ խուլիգանություն կատարած անձինք ՔՊ-ականներ են, ում զայրացրել է Ներսես Պողոսյանի գրառումը, որը եղել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մասին։

Դեպքը տեղի է ունեցել Ավանի թաղապետարանի և Ոստիկանության շենքի հարևանությամբ, որի մասին ամենայն հավանականությամբ տեղյակ են նաև թաղապետ՝ Վահե Հակոբյանն ու Ավանի ոստիկանության բաժանմունքը։

Նախկին փոխթաղապետը վնասվածքներ է ստացել, դեմքի և մարմնի տարբեր հատվածներում, սակայն ոստիկանություն չի դիմել։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ներսես Պողոսյանը նամակներով դիմել է պատկան մարմիններին։ Կատարվածի մասին տեղյակ է նաև ՔՊ-ական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սակայն Պողոսյանի նամակները դեռևս անպատասխան են։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։