Հայտնի դերասան, հաղորդավար Աշոտ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ արձագանքելով լուրերին առ այն, թե նա ծանր հիվանդ է։
«Լսե՞լ եք, ասում են՝ ֆեյսբուքներում լուրեր են տարածվել, որ Աշոտ Ղազարյանը շատ ծանր հիվանդ է ու հատուկ Գերմանիայից էլ բժիշկներ են հրավիրել։ Մալադե՛ց։ Ես լավ եմ, առողջությունս էլ լավ է, աշխարհի բոլոր հիվանդներին առողջություն եմ ցանկանում, 5 րոպեից էլ հաղորդումս կսկսի: Շնորհակալ եմ նրանց, ովքեր անհանգստանում էին ինձ համար։ Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, սիրելի հայեր ջան»,- ասել է նա։