Հետևեք մեզ։

Էվերեստի վրա հայտնաբերվել են 100 տարի առաջ մահացած ալպինիստի մնացորդները

16:48, 11 հոկտեմբեր 2024
Էվերեստի վրա հայտնաբերվել են 100 տարի առաջ մահացած ալպինիստի մնացորդները

Էվերեստի վրա հայտնաբերվել են լեռնագնաց Էնդրյու Իրվինի մնացորդները, ով մահացել է 100 տարի առաջ՝ Ջորջ Մելորիի հետ աշխարհի ամենաբարձր լեռը բարձրանալու փորձ կատարելիս, հայտնում է National Geographic-ը։

 

1924 թվականին բրիտանական երրորդ արշավախումբը փորձել է բարձրանալ դեպի Էվերեստ, որին մասնակցում էին հայտնի լեռնագնաց Ջորջ Մելլորին և Օքսֆորդի ուսանող Էնդրյու «Սենդի» Իրվինը: Արշավախմբի անդամները անհայտ կորել են 1924 թվականի հունիսին։ Մելորիի մնացորդները հայտնաբերվել են 1999թ., մյուս ալպինիստների մահվան պատճառը մնում է անհայտ։

 

«Լեռնագնացի անհետացումից 100 տարի անց National Geographic-ի հայտնագործությունը կարող է նոր հուշումներ ավելացնել բոլոր ժամանակների ամենամեծ արկածային առեղծվածներից մեկին»,- ասվում է զեկույցում: