Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը քվեարկության կդնի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցը նոր գումարման խորհրդարանում հարյուրից ավելի մանդատ ստանալուց հետո։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Վրաստանի խորհրդարանում հարյուրից ավելի մանդատ ստանալուց հետո նրա իմպիչմենթի հարցը քվեարկության կդրվի դեկտեմբերի սկզբին կամ նոյեմբերի վերջին, երբ կգումարվի առաջին նիստը։
Կոբախիձեն հավելել է, որ իմպիչմենթը խորհրդանշական է լինելու, քանի որ Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետն արդեն ավարտվում է մինչև տարեվերջ։ Նրա պաշտոնավարման ժամկետը պարզապես կկրճատվի մոտ մեկ ամսով։