Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը կմեկնի Չեխիա՝ մասնակցելու «Ֆորում 2000» կոնֆերանսին

17:31, 11 հոկտեմբեր 2024
Արմեն Գրիգորյանը կմեկնի Չեխիա՝ մասնակցելու «Ֆորում 2000» կոնֆերանսին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա, որտեղ կմասնակցի «Ֆորում 2000» կոնֆերանսին:

 

Կոնֆերանսը կրում է «Ժողովրդավարության վճռականության և կայունության ապացուցում» խորագիրը: Քարտուղար Գրիգորյանը կունենա նաև աշխատանքային հանդիպումներ:

 

Ա.Գրիգորյանը նաև կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ ևս նախատեսված են աշխատանքային հանդիպումներ: