Ադրբեջանի դատախազությունը հաղորդել է, որ երկարացրել է 2023-ի սեպտեմբերից Ադրբեջանում ապօրինի գերության մեջ գտնվող Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի և այլոց կալանքի ժամկետը։
Նշվում է, որ կալանքի երկարացման որոշումը կայացվել է Բաքվի Բինագադիի շրջանային դատարանում գլխավոր դատախազության քննչական վարչության և գլխավոր դատախազի ներյացրած միջնորդությունների հիման վրա ։