ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը։ Հոկտեմբերի 14-ից 16-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Շիրակի մարզում: Մասնավորապես՝ Ախուրյան համայնքում՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.00-17.00, Ամասիա համայնքում՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 11.00-17.00, Անի համայնքում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 11.00-17.00։ Hayastan.news-ը` Telegram-ում