Նիդերլանդներն իր բյուջեում մոտ 10,4 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության նպատակով, որից գրեթե 4 միլիարդն արդեն ծախսվել է։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այդ մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։
«Ընդհանուր առմամբ 10,4 միլիարդ եվրոից գրեթե 4 միլիարդ եվրոն արդեն հատկացվել է, և մնացել է ավելի քան 6 միլիարդ եվրո», - գրել է Բրեկելմանսը սոցցանցի իր էջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիդերլանդների կողմից Կիևին արդեն իսկ տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է մոտավորապես 3,76 միլիարդ եվրո։