Հետևեք մեզ։

Արտաշատում հրդեհ է բռնկվել շենքերից մեկի բնակարանում. տուժածներ չկան

16:41, 11 հոկտեմբեր 2024
Արտաշատում հրդեհ է բռնկվել շենքերից մեկի բնակարանում. տուժածներ չկան

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Արարատի մարզում, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 18 շենքի 1-ին հարկում բնակարան է այրվում:

 

Օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:  

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել է խոհանոցի կահույքը, վնասվել ջեռուցման կաթսան:  

Վերլուծական

Ամենաընթերցվածները