Հետևեք մեզ։

Կիևին օգնության նոր փաթեթները ուղղված կլինեն հանրապետության ջերմամատակարարման վերականգնմանը, ռազմական աջակցությանը, ՀՕՊ համակարգի ուժեղացմանը. Շոլց

20:27, 11 հոկտեմբեր 2024
Կիևին օգնության նոր փաթեթները ուղղված կլինեն հանրապետության ջերմամատակարարման վերականգնմանը, ռազմական աջակցությանը, ՀՕՊ համակարգի ուժեղացմանը. Շոլց
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիա և Իտալիա այցերից հետո մեկնել է Բեռլին: Նրան ընդունել է Գերմանիայի կանցլերը, վստահեցրել, որ իր երկիրն Ուկրաինայի կողքին է:
 
 
Օլաֆ Շոլցը տեղեկացրել է Կիևին օգնության նոր փաթեթների մասին, որոնք ուղղված կլինեն մասնավորապես հանրապետության ջերմամատակարարման վերականգնմանը, ռազմական աջակցությանը, ՀՕՊ համակարգի ուժեղացմանը:
 
 
«Մինչև տարեվերջ մեր գործընկերներ Բելգիայի, Դանիայի և Նորվեգիայի աջակցությամբ 1,4 միլիարդի ռազմական աջակցության մեկ այլ փաթեթ կփոխանցենք Ուկրաինային»,- ասել է Շոլցը:
 
 
Կանցլերը նշել է խաղաղության երկրորդ համաժողովի անցկացման կարևորությունը, հավելել, որ դրան պետք է մասնակցի նաև Ռուսաստանը:
 
 
Վոլոդիմիր Զելենսկին էլ հույս է հայտնել, որ պատերազմը հնարավոր կլինի ավարտել 2025 թվականից ոչ ուշ: Նա մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան չի ցանկանում կարգավորել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով: «Խաղաղության գագաթնաժողովը վերջակետ կդնի այս պատերազմում»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը: