Երևանի քաղաքապետարանի մոտից այսօր բերման է ենթարկվել ակտիվիստ Արթուր Չախոյանը։
ՆԳՆ ոստիկանությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ Չախոյանը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։ Նա բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։