Հետևեք մեզ։

Ռուսական զինուժը Կուրսկի մարզի 15 բնակավայր է ազատագրել

21:24, 11 հոկտեմբեր 2024
Ռուսական զինուժը Կուրսկի մարզի 15 բնակավայր է ազատագրել
Ռուսական զինուժը Կուրսկի մարզի 15 բնակավայր է ազատագրել, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտնել է «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, պաշտպանության նախարարության գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը:
 
 
«Հակառակորդի գրաված բնակավայրերից 15-ն արդեն ազատագրվել են», - ասել է նա։
 
 
Ալաուդինովը հավելել է, որ ռուսական զորքերը Դոնեցկի ուղղությամբ առաջ են շարժվում 10 տեղամասով և օրական մեկ-երկու բնակավայր ազատագրում։