Հետևեք մեզ։

Այսօր աշխարհը խաղաղության և եղբայրության կարիք ունի. Փեզեշքիյան

22:03, 11 հոկտեմբեր 2024
Այսօր աշխարհը խաղաղության և եղբայրության կարիք ունի. Փեզեշքիյան
 

Իրանի նախագահը հայտարարել է, որ այսօր աշխարհը խաղաղության և եղբայրության կարիք ունի, և անհրաժեշտ է զարգացնել երկկողմ հարաբերությունները:

Մասուդ Փեզեշքիանը այսօր՝ ուրբաթ օրը, Թուրքմենստան կատարած իր այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: Հղում կատարելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությանը, ինչպես նաև Գերագույն առաջնորդի՝ հարևանների հետ կապերի զարգացման վրա դրված շեշտին, նա ասել է. «Մենք հարևաններ ենք, ունենք երկար ընդհանուր սահման, և բացի հարևանությունից, մենք նաև ազգակիցներ ենք»:

Նա ընդգծել է, որ այսօր աշխարխը խաղաղության և եղբայրության կարիք ունի և հայտարարել. «Մենք պետք է ապրենք տարածաշրջանում սիրով ու եղբայրությամբ և զարգացնենք երկկողմ հարաբերությունները»:

Փեզեշքիյանը, հիշատակելով Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված միջազգային միջոցառման անցկացումը, նշել է. «Այսօր մենք ականատես եղանք այս միջոցառման շատ հաջող անցկացմանը, և դրա ուղերձը տարածաշրջանի և աշխարհի համար շատ արժեքավոր ու բովանդակալից է»:

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը այս հանդիպման ժամանակ ողջունել և շնորհակալություն է հայտնել Փեզեշքիանին Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա գտնվելու համար՝ ասելով. «Շնորհակալ ենք ձեզ մեր հրավերն ընդունելու և կոնֆերանսին մասնակցելու համար»:

Նա արժեքավոր է համարել Իրանի նախագահի ելույթը այս միջոցառման ժամանակ և ընդգծել. «Այսօր դուք շատ բովանդակալից ճառ արտասանեցիք»: