Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

13:51, 02 մայիս 2023
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: