ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ճապոնիայի դեսպանատանը՝ ԱՄՆ-ի հետ զորավարժությունների կապակցությամբ, որոնք անցկացվում են ՌԴ-ի սահմանների հարևանությամբ։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Հոկտեմբերի 11-ին ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատանն ուղղված խիստ բողոք է հնչել՝ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու առթիվ այն տարածքներում, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության սահմանների հարևանությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։