Հետևեք մեզ։

Բայդենը Պենտագոնին հրամայել է պաշտպանել Թրամփին՝ որպես գործող նախագահ

23:52, 11 հոկտեմբեր 2024
Բայդենը Պենտագոնին հրամայել է պաշտպանել Թրամփին՝ որպես գործող նախագահ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին հրամայել է պաշտպանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ որպես գործող նախագահ։ 


Մասնավորապես, Բայդենը հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է Դոնալդ Թրամփին տալ «այն ամենը, ինչ անհրաժեշտ է»՝ ի պատասխան Իրանի սպառնալիքների պատճառով պաշտպանության լրացուցիչ միջոցների մասին նրա շտաբի խնդրանքին:

Ճեպազրույցի ժամանակ լրագրողը ԱՄՆ նախագահին հարցրել է, թե արդյոք նա կհաստատի Թրամփի շտաբի խնդրանքը՝ ռազմական ավիացիա օգտագործել իր քարոզարշավի վերջին փուլերում․

«Եթե նա, իհարկե, չխնդրի F-15 կործանիչներ։ Մնացած այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է, կտրամադրվի»,- պատասխանել է Բայդենը։