Հետևեք մեզ։

«Հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը»․ ադրբեջանական կողմը հերթական պահանջն է հնչեցնում

14:09, 02 մայիս 2023
«Հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը»․ ադրբեջանական կողմը հերթական պահանջն է հնչեցնում

Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին ասել է, որ «հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը (խմբ․)»։

 

Ըստ նրա՝ «հայ վանականները վանքի հետ կապ չունեն»։

 

«Դադիվանքը Կովկասյան Ալբանիայի հուշարձան է։ Վստահ եմ, որ հայ վանականները շուտով կգնան այնտեղից, և վերահսկողությունը կիրականացնի ալբանա-ուդիական կրոնական համայնքին»,- ասել է Գուրբանլին։

 

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերին Դադիվանքում նոր քարոզիչ նշանակվեց։ Նա՝ Ռաֆիգ Դանակարին ներկայացվում էր իբրև Ադրբեջանի ուդի քրիստոնեական համայնքի փոխնախագահ։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ