Հետևեք մեզ։

ՌԴ-ն պետք է ավելի ակտիվ դեր խաղա այն հանցանքների պայմաններում, որ իրագործում է սիոնիստական ռեժիմը. Փեզեշքիան

00:38, 12 հոկտեմբեր 2024
ՌԴ-ն պետք է ավելի ակտիվ դեր խաղա այն հանցանքների պայմաններում, որ իրագործում է սիոնիստական ռեժիմը. Փեզեշքիան

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են արագացնել նավթագազային ոլորտում նախագծերի իրականացումը, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

 

ՌԴ ղեկավարի հետ Աշխաբադում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իրանի նախագահը Ռուսաստանին կոչ է արել ավելի ակտիվ դիմադրել Իսրայելի գործողություններին, որոնք հանգեցնում են Լիբանանի և Գազայի հատվածի խաղաղ բնակիչների զանգվածային մահերի։

 

«Մենք քննարկել ենք տարածաշրջանային հարցեր, մասնավորապես այն, որ ՌԴ-ն պետք է ավելի ակտիվ դեր խաղա այն հանցանքների պայմաններում, որ իրագործում է սիոնիստական ռեժիմը՝ Իսրայելը, Լիբանանում ու Գազայի հատվածում՝ կանանց ու երեխաների դեմ»,- ասել է Իրանի նախագահը։