Հետևեք մեզ։

Սարիկ Անդրեասյանը բողոքարկել է ոչ սթափ վիճակում մեքենան վարելու հետևանքով վարորդական իրավունքից զրկելու որոշումը

10:55, 12 հոկտեմբեր 2024
Սարիկ Անդրեասյանը բողոքարկել է ոչ սթափ վիճակում մեքենան վարելու հետևանքով վարորդական իրավունքից զրկելու որոշումը

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը բողոքարկել է դատարանի որոշումը, որով նրան մեկուկես տարով զրկել են վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանից։


«Պաշտպանական կողմի բողոքն արձանագրվել է դատարանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

 

Նախկինում դատարանը Անդրեասյանին մեղավոր էր ճանաչել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ և նշանակել տուգանք 30 հազար ռուբլու չափով՝ մեկ տարի վեց ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով։