Հետևեք մեզ։

Սյունիքում դաժան ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը հիվանդանոցում մահացել է

11:51, 12 հոկտեմբեր 2024
Սյունիքում դաժան ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը հիվանդանոցում մահացել է

Սյունիքի մարզում դաժան ծեծի ենթարկված 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը այս գիշեր հիվանդանոցում մահացել է։ Այս մասին Oragir.News-ին հայտնել է Մկրտիչ Նավասարդյանի հայրը՝ Սիրակ Նավասարդյանը։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։ Մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել հարազատ եղբայրների, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ 36-ամյա Վահրամ Նավասարդյանը դուրս է գրվել, իսկ 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

 

Ծեծի ենթարկված տղաների հայրը պատմել էր, որ 10 հոգով հարձակվել են տղաների վրա ու ծեծի ենթարկել։ Նրա խոսքով՝ տղաները կազմակերպությունում բեռնատարի վարորդ են աշխատում, բեռներ են տեղափոխում։ Դեպքը եղել է հենց աշխատանքի ժամանակ:

Վերլուծական