ՔՊ ժողովրդավարության դպրոցում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և ներկայացրել. թե որն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությունը:
Փաշինյանը նշել է, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել ՀՀ-ին:
«Ադրբեջանը ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ ՀՀ-ն պահել շրջափակման մեջ: Եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում ՀՀ-ն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի:
ՀՀ-ն որևէ ագրեսիվ նկատառում տարածաշրջանի երկրների նկատմամբ չունի: Ավելին, սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու համար անգամ ռազմական ճանապարհով այդպիսի մտադրություններ չունի» ,-ասել է Փաշինյանը: