Մեր իրականության մեջ անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բանակ, երրորդ հերթին հասկանում են բանակ: Այս մասին այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի էությանը։
«Այս իրավիճակում անվտանգություն գոյություն չունի և չի կարող գոյություն ուենալ: Բանակը, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի առանցքային դերն առաջինը չի և երկրորդը չի:
Եթե առաջինը կամ երկրորդն է, նորից եմ ասում, ուրեմն անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի»,-ասել է Փաշինյանը։