Հետևեք մեզ։

Մեր բեռը ծանր է, պետք է հրաժարվենք մանր շահերի հաշվարկներից և փրկենք տարածաշրջանը. Էրդողանի կոչը՝ Իրանին և ՌԴ-ին

14:17, 12 հոկտեմբեր 2024
Մեր բեռը ծանր է, պետք է հրաժարվենք մանր շահերի հաշվարկներից և փրկենք տարածաշրջանը. Էրդողանի կոչը՝ Իրանին և ՌԴ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը և Իրանը «արդյունավետ միջոցներ» կձեռնարկեն Իսրայելի կողմից Սիրիային սպառնացող վտանգի դեմ։


«Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը, Իրանը և Սիրիան ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկեն այս իրավիճակի դեմ, որը մեծագույն վտանգ է ներկայացնում Սիրիայի տարածքային ամբողջականության համար։ Ուստի, հաշվի առնելով Իսրայելի ջանքերը՝ մի կողմից պատերազմը տարածելու ողջ տարածաշրջանում, և ահաբեկչական կազմակերպությունների պառակտիչ ու կործանարար գործունեությունը մյուս կողմից, մենք պետք է հրաժարվենք մանր շահերի համար հաշվարկներից և համերաշխ փրկենք տարածաշրջանը։ Մեր բեռը ծանր է, և մենք շատ աշխատանք ունենք անելու», - Բալկանյան շրջագայությունից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է թուրք առաջնորդը: