Հետևեք մեզ։

Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել բոլոր ռազմագերիներին, այլ պարտավորություն չունի. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փաշինյանին

15:04, 12 հոկտեմբեր 2024
Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել բոլոր ռազմագերիներին, այլ պարտավորություն չունի. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փաշինյանին

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված պնդումները փաստերը խեղաթյուրելու փորձ էին»։ Այս մասին ասվում է ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ կապված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների հետ։

 

«Եռակողմ հայտարարության 9-րդ կետը հստակ նկարագրում է Հայաստանի պարտավորությունները՝ կապված հաղորդակցությունների բացման և տրանսպորտային կապերի վերահսկողության ձևի հետ։

 

Ոչ ոք չի մոռացել, որ հայկական կողմը, որը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, շնորհավորական ուղերձ էր հղել Արցախի անկախության կապակցությամբ սեպտեմբերի 2-ին, 2023թ. (խմբ.)»։

 

Այս առումով Հայաստանի վարչապետի հռետորական հարցերը Լաչինի միջանցքի գործունեության և փախստականների վերադարձի վերաբերյալ միայն զարմանալի և ծաղրական են։ Զավեշտալի է այն, որ հայկական կողմը պնդում է, թե ռազմագերիները չեն վերադարձվել։ Ադրբեջանը, հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին, հայկական կողմին է հանձնել բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի ծագումով հայ ռազմական հանցագործներին ազատ արձակելու հարցում»,-ասված է Հաջիզադեի հայտարարության մեջ։