Հոկտեմբերի 10-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել Գյումրի: Շիրակի մարզի համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում դիտարկվել են Ռուսաստանի մարզերի հետ բազմաբնույթ կապերի խորացման հնարավորությունները:
Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Ռուսաստանի դեսպանը այցելել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռուսական զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի և ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Լենինականի ջոկատի տեղակայումը, ինչպես նաև մասնակցել է «Կրթությունը Ռուսաստանում. Գյումրի 2024» ռուսական բուհերի ցուցահանդեսի բացմանը Գյումրիում: