Հետևեք մեզ։

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը

15:35, 12 հոկտեմբեր 2024
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի  Սուրբ Հովհաննես  կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ռ. Ղ.-ին (ծնված 1983 թ․) իջեցրել (մոտ 100 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վերլուծական

Ամենաընթերցվածները