Ուժգին պայթյուն է տեղի ունեցել Գրոզնիում։ Սոցցանցերում գրել են, որ դեպքը տեղի է ունեցել քոլեջի մոտ գազալցակայանում։ Լցակայանի պայթյունի հետևանքով ցիստեռնը հայտնվել է բնակելի շենքի բակում։ Պայթյունի էպիկենտրոնի մոտ ավերվել է «Priora» ավտոմեքենա։ Ենթադրաբար դրան է հարվածել ցիստեռնը։ Հայտնվում է 4 զոհի մասին։
Ականատեսների վկայությամբ՝ նրանց մեջ եղել է մի կին՝ մոտ երեքից հինգ տարեկան երկու երեխաներով։