Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայի հետ վաղը կայանալիք խաղից առաջ կիսվել է տպավորություններով.
«Կարծում եմ՝ վաղը շատ հետաքրքիր ու դիտարժան խաղ կլինի մեր կողմից: Կարծես՝ մենք պարտք ունենք մեր երկրպագուների առջև: Մակեդոնացիների հետ վերջին խաղը ոչ միանշանակ ստացվեց. կարծում եմ՝ մենք արժանի չէինք այդ պարտությանը: Բայց այդ էջը շրջել ենք: Պետք է կարողանալ արագ մոռանալ այդ պարտությունները: Վաղն, իհարկե, ամեն ինչ կախված կլինի ֆուտբոլիստներից … թե նրանք ինչ վիճակով խաղադաշտ դուրս կգան. դա յուրաքանչյուր ներքին գործն է: Նրանք իսկական տղամարդիկ են ու պատրաստ են ռևանշի»,- ասել է Պետրակովը: