Հետևեք մեզ։

Գյումրի-Երևան ավտոճանապարհին վթարի հետևանքով կա տուժած

16:32, 12 հոկտեմբեր 2024
Գյումրի-Երևան ավտոճանապարհին վթարի հետևանքով կա տուժած

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13:36-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 
 
Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
 
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները