Թուրքիան մաքսատուրքեր է սահմանում Ռուսաստանից ներկրվող պողպատե արտադրանքի համար։ Այսուհետ ռուսական պողպատը լրացուցիչ 6-9 տոկոսով կհարկվի՝ կախված արտադրողից: Այդ մասին ասվում է Թուրքիայի կառավարության որոշման մեջ:
Միջոցառումները մտցվել են 5 տարի ժամկետով և կապված են օտարերկրյա մատակարարների կողմից «անբարեխիղճ մրցակցության» և դեմպինգի հետ, որոնք վնասում են պողպատի տեղական արտադրությունը՝ բացատրել են Թուրքիայի կառավարությունից։
Անկարան նմանատիպ մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից և Ճապոնիայից պողպատ արտադրողների համար: Չինական պողպատի համար մաքսատուրքերը սահմանվել են մինչև 43 տոկոս: