Հետևեք մեզ։

Վաշինգտոնը կարծում է, որ Իսրայելը նեղացրել է թիրախների շրջանակը՝ ի պատասխան Իրանի հրթիռային գրոհի

19:03, 12 հոկտեմբեր 2024
Վաշինգտոնը կարծում է, որ Իսրայելը նեղացրել է թիրախների շրջանակը՝ ի պատասխան Իրանի հրթիռային գրոհի

ԱՄՆ պաշտոնատար անձինք կարծում են, որ Իսրայելը նեղացրել է թիրախների շրջանակը՝ ի պատասխան Իրանի հրթիռային գրոհի, որն այդ պաշտոնական անձինք անվանում են իրանական ռազմական եւ էներգետինկ ենթակառուցվածք, տեղեկացրել է NBC News-ը։

 

Որեւէ նշան չկա, որ Իսրայելը կհարվածի միջուկային օբյեկտներին կամ սպանություններ կկատարի, բայց ԱՄՆ պաշտոնատար անձինք ընդգծել են, որ իսրայելցիները դեռ վերջնական որոշում չեն կայացրել, թե ինչպես եւ երբ գործեն։

 

Պաշտոնատար անձանց խոսքով՝ Իսրայելը ԱՄՆ-ին լրացուցիչ տեղեկություն է հայտնել պատասխան միջոցների մասին, բայց թաքցրել է բազմաթիվ մանրամասներ՝ օպերատիվ անվտանգության նկատառումներով։ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել իր ակտիվները տարածաշրջանում, բայց հազիվ թե ուղիղ ռազմական աջակցություն ցուցաբերի գործողությանը, հավաստիացնում է ԶԼՄ-ն։