Հետևեք մեզ։

Գազայում պոլիոմիելիտի դեմ պատվաստման արշավի երկրորդ փուլի իրականացման համար իսրայելական իշխանությունների հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ «մարդասիրական դադարների» վերաբերյալ

19:30, 12 հոկտեմբեր 2024
Գազայում պոլիոմիելիտի դեմ պատվաստման արշավի երկրորդ փուլի իրականացման համար իսրայելական իշխանությունների հետ ձեռք է բերվել համաձայնություն՝  «մարդասիրական դադարների» վերաբերյալ
 

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պոլիոմիելիտի դեմ պատվաստման արշավի երկրորդ փուլը կմեկնարկի երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համագործակցելով ՄԱԿ-ի՝ պաղեստինցի փախստականներին օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալության (UNRWA) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հետ, հայտարարում է Գազայի կենտրոնական շրջաններում 10 տարեկանից ցածր երեխաների շրջանում պոլիոմիելիտի դեմ պատվաստման արշավի երկրորդ փուլի մեկնարկի մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտնի է դարձել, որ երկրորդ փուլի ընթացքում նախատեսվում է պատվաստել ավելի քան 500 հազար երեխա, արշավը կտևի երեք օր՝ մեկ օրով երկարաձգման հնարավորությամբ:

UNICEF-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասսելը հոկտեմբերի 10-ին X սոցիալական ցանցում գրառում է արել, որ պոլիոմիելիտի դեմ պատվաստման արշավի երկրորդ փուլը կսկսվի հոկտեմբերի 14-ին: Նա նշել է, որ իսրայելական իշխանությունների հետ ձեռք է բերվել համաձայնություն որոշակի տարածքներ մուտք գործելու համար «մարդասիրական դադարների» վերաբերյալ: