Հետևեք մեզ։

Ստամբուլի նեղուցում նավերի երթևեկությունը դադարեցվել է բեռնանավի վթարի պատճառով

19:40, 12 հոկտեմբեր 2024
Ստամբուլի նեղուցում նավերի երթևեկությունը դադարեցվել է բեռնանավի վթարի պատճառով

Ստամբուլի նեղուցում նավերի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով՝ բեռնանավի խափանման պատճառով: Այս մասին հայտնել է Թուրքիայի ափապահ ծառայությունը իր սոցիալական ցանցերում:

 

Իսրայելից Բուլղարիա ուղևորվող 106 մետր երկարությամբ B LINE բեռնանավը մեխանիկական վնասվածքներ է ստացել Աքընթըբուռնու հրվանդանի մոտակայքում: Նավին օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես ուղարկվել է KURTARMA-5 քարշանավը:

 

Միջադեպի կապակցությամբ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել բոլոր նավերի երթևեկությունը նեղուցով: