Հոկտեմբերի 13-ին Հայաստան- Հս. Մակեդոնիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ»,- ասվում է FAF-ի տարածած հաղորդագրության մեջ:
Երթը կմեկնարկի ժամը 18։00-ին, խաղի սկիզբը` 20։00: