Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի խաղաղապահները հրաժարվել են Իսրայելի պահանջով լքել իրենց դիրքերը Լիբանանի հարավում

20:10, 12 հոկտեմբեր 2024
ՄԱԿ-ի խաղաղապահները հրաժարվել են Իսրայելի պահանջով լքել իրենց դիրքերը Լիբանանի հարավում
Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը հրաժարվել են լքել իրենց դիրքերը երկրի հարավում, ինչպես դա պահանջել է իսրայելական բանակը: Այս մասին հայտարարել է խաղաղապահ ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին։
 
 
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը հոկտեմբերի 10-ին հայտնել էին իսրայելցի զինվորականների կողմից իրենց գլխավոր շտաբի և հենակետերի գնդակոծման մասին: Հոկտեմբերի 11-ին երկու խաղաղապահներ վիրավորվել են Իսրայելի բանակի կողմից Նակուրա բնակավայրում իրենց դիրքերի նոր գնդակոծությունների ժամանակ: