Իսրայելական բանակը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ իսրայելական ուժերը ներխուժել են Լիբանանի հարավային տարածքներ, ոչնչացրել շարժման թունելները, այլ ենթակառուցվածքներ և «Հեզբոլլահի» ներկայացուցիչների։
Շարժումն էլ 100-ից ավելի հրթիռ և անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ: Թել Ավիվի արվարձաններում ավերածություններ կան: «Հեզբոլլահը» կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին հեռանալ ռազմական օբյեկտների շրջակա տարածքներից:
Միաժամանակ, շարժման ներկայացուցիչը հայտարարել է՝ «Հեզբոլլահը» կարող է դիտարկել իսրայելական հարձակումները դադարեցնելու տարբեր սցենարներ, չնայած բացարձակ առաջնահերթություն է համարում ուժով Իսրայելին կանգ առնել ստիպելը: