Հետևեք մեզ։

Բայդենի խորհրդականի արձագանքել է Բաքվից հնչող մեղադրանքներին

20:50, 12 հոկտեմբեր 2024
Բայդենի խորհրդականի արձագանքել է Բաքվից հնչող մեղադրանքներին

ԱՄՆ նախագահի կլիմայի միջազգային քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ջոն Պոդեստան, որը COP-29 համաժողովին ընդառաջ Ադրբեջանում է, մեկնաբանել է պաշտոնական Բաքվի հայտարարությունները, թե հակաադրբեջանական պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին ամերիկացի 60 կոնգրեսականի նամակը պատրաստվել է Պետքարտուղարությունում: Այս մասին տեղեկացնում է 1lurer.am-ը։

 

Պոդեստան ընդգծել է՝ ամերիկյան ժողովրդավարության ուժը իշխանության բաժանումն է: «Նախագահը և գործադիր իշխանությունը չեն վերահսկում Կոնգրեսը: Բոլորն ասում են այն, ինչ մտածում են»,- շեշտել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:

 

Պոդեստայի խոսքով՝ կոնգրեսականների նամակն արտացոլում է նրանց մտահոգությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված։ Նա տեղեկացրել է, որ «Պետքարտուղար Բլինքենը պարբերաբար անդրադառնում է այդ թեմային Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ շփումներում»:

 

Պոդեստան հավելել է, որ ադրբեջանական կողմը խոստացել է կատարել «մարդու իրավունքների և մամուլի ազատության վերաբերյալ ԵԱՀԿ շրջանակում ստանձնած պարտավորությունները»։