Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը շուրջ 50 ԱԹՍ են արձակել Կրասնոդարի երկրամասի, Ազովի ծովի, Կուրսկի և Բելգորոդի մարզերի ուղղությամբ։ Բելգորոդի իշխանության տվյալով՝ մարզի մեկ բնակիչ է զոհվել, կան վիրավորներ:
Ուկրաինական կողմն էլ հայտնում է, որ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեին, կան տուժածներ, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ: Կուրսկի ուղղությամբ մարտերը ևս շարունակվում են:
Ռուսական կողմը հայտնում է ուկրաինական առաջխաղացումը կասեցնելու մասին: Կիևից էլ տեղեկացնում են, որ ուկրաինացի զինվորականներին հաջողվել է մասամբ վերականգնել այն դիրքերը, որոնք ավելի վաղ զբաղեցրել էին Ռուսաստանի զինված ուժերը։