Հետևեք մեզ։

EU4Business նախաձեռնությունը նպաստել է Վրաստանի տնտեսության կայունության ամրապնդմանն ու զարգացմանը. Վրաստանում Եվրամիության դեսպանություն

22:00, 12 հոկտեմբեր 2024
EU4Business նախաձեռնությունը նպաստել է Վրաստանի տնտեսության կայունության ամրապնդմանն ու զարգացմանը. Վրաստանում Եվրամիության դեսպանություն

2023 թվականին Եվրամիությունը EU4Business նախաձեռնության միջոցով 44 միլիոն եվրո է ներդրել Վրաստանում՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանը: Ըստ aliq.ge-ի՝ այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպանությունը։

 

Ըստ Եվրամիության՝ հիշյալ ներդրման արդյունքում ստեղծվել են աշխատատեղեր, ավելացել է արտահանումը, ներդրվել են նորարարություններ, որոնք նպաստել են Վրաստանի տնտեսության կայունության ամրապնդմանն ու զարգացմանը։

«Միայն անցյալ տարի 50 տարբեր նախագծերի միջոցով Վրաստանում գործող ավելի քան 39 հազար ՓՄՁ  ստացել է աջակցություն։ Նշված ծրագրերը շոշափելի արդյունքներ են բերել ինչպես ձեռնարկատերերի, այնպես էլ երկրի տնտեսական զարգացման համար, մասնավորապես՝ աջակցվող փոքր և միջին ձեռնարկատիրության շրջանառությունն աճել է 12,8 տոկոսով, ինչն արտահայտվել է գրեթե 37 հազար նոր աշխատատեղերի ստեղծմամբ։ Բացի այդ, բիզնեսը ստացել է 200 մլն եվրո հավելյալ եկամուտ, ինչը ցույց է տալիս նախաձեռնության արդյունավետությունը տնտեսական աճի խթանման գործում»,- ասված է ԵՄ մամուլի հաղորդագրությունում։

 

ԵՄ-ի աջակցություն ստացող ՓՄՁ-ներում աշխատողների թիվն աճել է 5 տոկոսով:

 

2023 թվականի հիմնական ձեռքբերումները.

Վրաստանում գործող 39 հազար 72 ՓՄՁ ստացել են տարբեր տեսակի աջակցություն, այդ թվում՝ խորհրդատվական ծառայություններ, ֆինանսական հասանելիություն և այլն

Ստեղծվել է 36 հազար 973 նոր աշխատատեղ

458 ՓՄՁ Եվրամիության աջակցությամբ արտահանել է արտադրանքը, ինչն ավելացրել է արտահանման ընդհանուր ծավալը 6,8 տոկոսով

Վարկ է ստացել 17 հազար 275 ՓՄՁ

ԵՄ-ից աջակցություն ստացող ձեռնարկությունների 4 տոկոսը պատկանում կամ ղեկավարվում է կանանց կողմից, ինչը նպաստում է գենդերային հավասարությանը բիզնեսում։