Հետևեք մեզ։

Կոտայքում ծեծկռտուք է տեղի ունեցել. վիրավոր անձն ու ոստիկանություն տարվածներն ազգությամբ հնդիկներ են

23:05, 12 հոկտեմբեր 2024
Կոտայքում ծեծկռտուք է տեղի ունեցել. վիրավոր անձն ու ոստիկանություն տարվածներն ազգությամբ հնդիկներ են

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովունի գյուղի սկզբնամասում՝ «Ադանա» սգո սրահի դիմացի մայթին գտնվող, ժողովրդի կողմից «Բելի դոմ» անունը ստացած շինության ներսում վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր։

 

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած պարեկները նշված շինության առաջին հարկում հայտնաբերում են ամբողջությամբ արյունոտված մի քաղաքացու։ Ահազանգով  ժամանաժ բժիշկների խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերում վիրավորին, ապա  տեղափոխում  «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

Վիրավորն ու ոստիկանություն տարված 3 հոգին ազգությամբ հնդիկներ են, վարձակալական հիմունքներով բնակվում են շենքի առաջին հարկում։

 

Վիրավորը հայտնել է, որ իրեն վնասվածքներ է պատճառել իր հետ բնակվող Հնդկաստանի քաղաքացիներից մեկը, իսկ 2-ը ականատես են եղել այդ ամենին։

 

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, վիրավորի և ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխված անձանց ինքնությունը։

Վերլուծական