Հետևեք մեզ։

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին․ Մյունսթերի համալսարան

21:49, 12 հոկտեմբեր 2024
Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին․ Մյունսթերի համալսարան

Հնագետները հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին՝ հայտնում է հեղինակավոր Մյունսթերի համալսարանը։ Գերմանիայի հինգերորդ խոշորագույն  համալսարանը փոխանցում է հայ-գերմանական հնագիտական թիմի համատեղ բացառիկ հնագիտական պեղումների վերաբերյալ իր տեղեկությունները։ Դրանք ներկայացված են «Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա (Արտաշատ) քաղաքում» խորագրով հոդվածում։ Այս մասին տեղեկացնում է hy.armradio.am կայքը։

 

Հայաստանի Գիտությունների ակադեմիայի և գերմանական Մյունսթերի համալսարանի հնագետները հնագույն Արտաշատ (հուն.`Արտաքսատա) քաղաքում հայտնաբերել են վաղ քրիստոնեական՝ նախկինում անհայտ եկեղեցու մնացորդներ։

 

Հայտնաբերվածն ութանկյուն շինություն է, որն ունի խաչի նման տարածվող թևեր՝ տեղեկությունը բացառիկ լուսանկարներով ու նյութերով հիմնավորում է գերմանական հեղինակավոր Մյունսթերի համալսարանը, որը գեոինֆորմատիկայի և աշխարհագրական տեխնոլոգիաների առաջատար կենտրոններից է։ Հենց այս համալսարանի մասնագետներն են հայ հնագետների հետ ներկայում պեղումներ անում Արարատի մարզում՝ Խոր Վիրապի մոտակայքում։

 

«Հայ-գերմանական թիմի համատեղ հայտնագործությունը հնագույն Արտաքսատա քաղաքում» խորագրով հոդվածը մեջբերում է Մյունսթերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիյտենբերգերին, ըստ որի՝

«Հայ գերմանական «Արտաքսատա» (Արտաշատ) հնագիտական ծրագրի վրա աշխատող թիմը հայտնաբերել և պեղել է եկեղեցու առանձին մասերը և ուսումնասիրել եկեղեցին՝ օգտագործելով երկրաֆիզիկական մեթոդներ: 4-րդ դարի թվագրվող շինությունը երկրի հնագիտական ​​փաստաթղթերով հնագույն եկեղեցին է՝ Հայաստանում վաղ քրիստոնեության աղմկահարույց վկայությունը»։

Համալսարանի հոդվածը հղում է անում նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պրոֆեսոր Մկրտիչ  Զարդարյանին։

«Մինչ այժմ ութանկյուն եկեղեցիներ այստեղ հայտնի չէին, բայց մենք դրանք լավ գիտենք Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան մասից, որտեղ դրանք ծագել են մ.թ. 4-րդ դարից»։  

 

Հայ-գերմանական հետազոտական ​​խումբը 2018 թվականից ուսումնասիրում է Արարատյան դաշտի հելլենիստական ​​Արտաքսատա (Արտաշատ) մետրոպոլիան։ Հնագույն քաղաքի հնագիտական պեղումների նախագիծը ֆինանսավորում են Գերմանական հետազոտական ​​հիմնադրամը և ՀՀ ԳԱԱ-ն։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները