Երեկ առավոտյան իրավապահները օդանավակայանում ձերբակալել էին Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։ Խաչատուր Բալասանյանը, որ հաճախ է բացակայում երկրից, այս անգամ մտադրվել էր մեկնել ԱՄՆ՝ հորը՝ Սամվել Բալասանյանին տեսակցելու, որը այնտեղ բուժվում է, իսկ այսօր նրա ծննդյան 70-րդ տարեդարձն է:
Hraparak.am-ի տեղեկություններով, Խաչատուր Բալասանյանի ձերբակալությունից հետո, երեկ երեկոյան ձերբակալվել են նաև Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը եւ նախկին փոխքաղաքապետ՝ Ռուբիկ Սանոյանը, ով Սամվել Բալասանյանի փեսան է՝ քրոջ ամուսինը եւ ներկայիս փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանի հայրը:
Տեղեկության վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասել է. «Պաշտոնապես` կան ձերբակալվածներ նշված վարույթով»:
Մանրամասները Hraparak.am-ում: