Հետևեք մեզ։

Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությանը

18:08, 13 հոկտեմբեր 2024
Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությանը

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող համատեղ հայտարարությունը։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի X-ի միկրոբլոգում։

 

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող 40 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են ստորագրել՝ կոչ անելով հարգել ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը: