Սեուլի ազգային համալսարանի ուսանողը Լիումի արվեստի թանգարանի պատից հեռացրել է արվեստի նմուշ համարվող բանանն ու կերել․ գրում է CNN-ը։
Նա իր այդ քայլը պատճառաբանել է նշելով, որ քաղցած է եղել։
Նա իր այդ քայլը պատճառաբանել է նշելով, որ քաղցած է եղել։
Ժամանակակից արվեստի ցուցանմուշ համարվող այս գործը 2012 թվականի դեկտեմբերին վաճառվել էր Art Basel Miami Beach-ում՝ 120,000 դոլարով։
Միրգն ուտելուց հետո ուսանողը կպչուն ժապավենը դարձյալ կպցրել է պատին։ Ավելի ուշ թանգարանի աշխատակիցներն այն թարմ բանանով են փոխարինել։
«Դա տեղի ունեցավ անսպասելի։ Արվեստագետը տեղեկացվել է, բայց որևէ կերպ չի արձագանքել»,-ասել է թանգարանի մամուլի խոսնակը։