Ազգերի լիգայի խմբային փուլի՝ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղում հյուրերի հարձակվող Բոյան Միլովսկին առաջ է մղել հյուրերին` խաղի 72-րդ րոպեին իր թիմի հակագրոհի արդյունքում հեռու տարածությունից գնդակն ուղարկելով Օգնեն Չանչարևիչի դարպասը:
Ընդ որում, գրոհից րոպեներ առաջ արդեն մեր թիմի կազմում Էդուարդ Սպերցյանի նկատմամբ կանոների խախտումի արդյունքում ֆուտբոլիստը հայտնվել էր խոտածածկին, սակայն գլխավոր մրցավարն այդպես էլ չկանգնեցրեց խաղը:
Ավելի ուշ՝ 84-րդ րոպեին, Իսմիկ Ալիմին կրկնապատկել է իր թիմի առավելությունը՝ հեռահար հարվածով գրավելով Հայաստանի հավաքականի դարպասը:
Տեսանյութերը` Telegram-ում: