«Էրեբունի-Երևան 2806» միջոցառումներն ամփոփվեցին եզրափակիչ տոնական համերգով:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր քաղաքի տոնը վայելող երևանցիներով ու հյուրերով:
Բեմում՝ սիրված արտիստներն էին, սիրված կատարումներով»,-ասվում է հաղորդագրությունում:
Լուսանկարներից հայտնի է դառնում, որ բեմում երգել են Նունե Եսայանը, Արմինկան, Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Արամ Mp3-ը և ուրիշներ: