Հետևեք մեզ։

Ոսկեհատ գյուղի 42-ամյա բնակչի մոտ մարիխուանա է հայտնաբերվել, նա նշել է՝ անձնական օգտագործման համար է

11:08, 14 հոկտեմբեր 2024
Ոսկեհատ գյուղի 42-ամյա բնակչի մոտ մարիխուանա է հայտնաբերվել, նա նշել է՝ անձնական օգտագործման համար է

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը իր հաշվառման հասցեում և կից օժանդակ շինություններում ապօրինի աճեցնում է կանեփ, նաև պահում և օգտագործում է թմրամիջոց:


Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են նշված հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում ոսկեհատցի տղամարդը ներկայացրել է թմրամիջոցի նմանվող զանգվածով 3 փաթեթ: Նա հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար:


Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մուսալեռ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը հաշվառման հասցեում և կից օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, նաև պահում և օգտագործում է թմրամիջոց: Ոստիկանները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ներկայացրել է թմրամիջոցի նմանվող 9,45 գրամ զանգված և կանեփի չորացված ճյուղեր։ Նա հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար:


Թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքի բացահայտումը հոկտեմբերի 10-ին էր: Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելեցին Վաղարշապատի բնակիչ 35-ամյա տղամարդու հաշվառման հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ոստիկաններին է ներկայացրել թմրամիջոցի նմանվող 9,45 գրամ զանգված՝ հայտնելով, որ այն մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար:


Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով նույն օրը ոստիկաններն այցելեցին նաև Վաղարշապատի բնակիչ 32-ամյա տղամարդու իր հաշվառման հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է թմրամիջոցի նմանվող 53,10 գրամ զանգված։ Նա հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար:


Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Վերլուծական