Հետևեք մեզ։

Նախարար Պապիկյանը գիտի, թե ինչու են իր զինվորներն ինքնասպան լինում․ Էդիկ Բաղդասարյան

11:31, 14 հոկտեմբեր 2024
Նախարար Պապիկյանը գիտի, թե ինչու են իր զինվորներն ինքնասպան լինում․ Էդիկ Բաղդասարյան

Զինվորի մահվան լուրը ու Երեւանի կենտրոնի տոնակատարությունը: Ոչ ոք չի ուզում լսել զինվորի մասին լուրը: Պաշտպանության նախարարությունը նորից հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

 

«Ու այսպես՝ պարբերաբար նման հաղորդագրություն է տարածում նախարարությունը, հետո Քննչական կոմիտեն կասի, որ զինվորը ինքնասպան է եղել:

 

Նախարար Պապիկյանը գիտի, թե ինչու են իր զինվորներն ինքնասպան լինում: Ինչու զինվոր կորցրած սպաները ինքնասպան չեն լինում, ինքը՝ նախարարը մտածում է ինքնասպան լինելու մասին»,- գրել է նա:

Վերլուծական