Հետևեք մեզ։

Լյուքսեմբուրգում տեղի կունենա Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելու

11:42, 14 հոկտեմբեր 2024
Լյուքսեմբուրգում տեղի կունենա Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելու
 

 

Այսօր Լյուքսեմբուրգում տեղի կունենա Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին ասված է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
 
 
Նշվել է, որ հանդիպմանը, որին կմասնակցի Միության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը, կքննարկվեն Վրաստանին առնչվող հարցեր։
 
 
Բացի այդ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ մտքերի ոչ պաշտոնական փոխանակումից հետո ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։
 
 
Հանդիպմանը քննարկվելու է նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։