Հետևեք մեզ։

«Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները ժամանակավորապես կդադարեցվեն

09:49, 14 հոկտեմբեր 2024
«Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները ժամանակավորապես կդադարեցվեն
«Հայկական ավիաուղիներ»-ը 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական։ Այս մասին հաղորդում է «Հայկական ավիաուղիներ»-ը։
 
Այն տրվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։
 
Նշվում է, որ սա կարևոր ձեռքբերում է ընկերության զարգացման, թռիչքների ուղղությունների ընդլանյման համար։
 
Արդեն դեկտեմբերի 20-ից կբացվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։ Հաջորդ տարի սպասում են նոր ու հետաքրքիր ուղղություններ։
 
Առաջիկայում նախատեսվում է նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները ժամանակավորապես կդադարեցվեն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները